Բիձինա Իվանիշվիլի. «Ես ասել եմ, որ հիանում եմ հայերի տաղանդով, իմ խոսքերը խեղաթյուրվել են»
«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է այսօր «Newtimes» կայքում հրապարակված իր հարցազրույցը, որ մեծ աղմուկ հանեց Հայաստանում.
«Ցավոք սրտի՝ «Նովայա Գազետա» թերթում թերթի գլխավոր խմբագրին տված իմ հարցազրույցում արտահայտած մտքերից մեկը որոշակի թյուրիմացություն առաջացրեց, ինչի կապակցությամբ հարկ եմ համարում հայտարարել.
Լրագրողի հարցին, որ վերաբերում էր Վրաստան իմ ու իմ ընտանիքի վերադարձին, ես տվել եմ շատ մանրամասն պատասխան, սակայն թերթում հրապարակվել է դրա միայն մի հատվածը, ինչը ամբողջությամբ փոխել է ու խեղաթյուրել է կոնտեքստը:
Արդյունքում ստացվել է, որ ես զարմացած եմ, որ հայերը ապրում են այստեղ` կողքին ունենալով իրենց հայրենիքը:
Ուզում եմ շեշտել, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի հավասար իրավունքներ` չնայած իր էթնիկ պատկանելությանը. սա երաշխավորված է Վրաստանի սահմանադրությամբ և դրա հետ մեկտեղ իմ համոզմունքներից է:
Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա լրագրողի հարցին ի պատասխան ես նշել եմ, որ հիացած եմ հայերի ու հրեաների հատուկ տաղանդով, որ նրանք կարող են լինել աշխարհի քաղաքացի, նրանք հաջողակ են ցանկացած տեղում, որտեղ ապրում են, ու մեծ Սփյուռք ունեն: Իսկ մենք` վրացիներս, այնպիսի տարօրինակ ազգ ենք, որ ոչ մի տեղ չենք կարողացել հիմանվորվել ու ստեղծել հզոր սփյուռք: Այսպիսին է եղել իմ պատասխանի գլխավոր կոնտեքստը:
Ուզում եմ կրկնել, որ Վրաստանը բազմազգ պետություն է, ու այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հայրենիքն է»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: