Աշխարհ

05.10.2012 22:13


Իվանիշվիլիի ասածը կտրել են կոնտեքստից. Դավիթ Ռստակյան

Իվանիշվիլիի ասածը կտրել են կոնտեքստից. Դավիթ Ռստակյան

Վրաստանի տարածքում գործող «Վիրք» հայկական կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանը հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցի այն հատվածը, որտեղ վերջինս զարմանում է, թե ինչու են հայերը ապրում Վրաստանում, կտրված է իր կոնտեքստից ու մատուցված է սխալ լույսի ներքո.

«Ես անձամբ 5 րոպե առաջ խոսեցի Իվանիշվիլիի մոտ կանգնած մարդկանց հետ: Ընդհակառակը Իվանիշվիլին ասել է, որ Վրաստանում հայերը իրենց զգում են, ինչպես տանը: Մամուլում տարածված այս հատվածը կտրված է համատեքստից: Այդ հարցազրույցում Իվանիշվիլին ուղղակի չի անդրադարձել հարցերին, այլ հարցի պատասխանելիս`բերել է հայերի օրինակը",- ասել է նա`հավելելով, որ հարցազրույցը նման աղավաղված ձևով ներկայացնելը ոչ բարեսիրտ լրագրողների ձեռքի գործն է»:

Նշենք, որ The New Times-ում հայտնվել է հարցազրույցի միայն մի հատվածը, իսկ այն ամբողջությամբ կտպվի միայն հոկտեմբերի 8-ին:

 Հիշեցնենք, որ ըստ հրապարակված տարբերակի` Իվանիշվիլին ասել է. «Մենք վրացիներս տարօրինակ ազգ են`մենք կապված ենք մեր հողին: Մենք նման բնավորություն ունենք: Օրինակ մեզ մոտ հայեր են ապրում: Ես չեմ հասկանում. նրանց հայրենիքը կողքին է, իսկ նրանք այստեղ են ապրում: Մեզ համար, երևի նման խնդիր չկա: Ու ինձ դա հասկանալի չէ: Ես ապրում էի Ֆրանսիայում, հետո մի տարի Ամերիկայում, ու սկսեցի երազում տեսնել իմ գյուղը, իմ հողը":

Zham.am 

Այս խորագրի վերջին նյութերը