Լրահոս

09.06.2009 18:45


Հայկ Սանոսյան. «ԱԺ–ում պետք է ստեղծել սփյուռքահայերի պալատ»

Ազգային ժողովի հերթական նստաշրջանի վերջին քառօրյայի հայտարարությունների ժամին պատգամավոր Հայկ Սանոսյանն առաջարկել է ՀՀ ազգային ժողովում ստեղծել խորհրդակցական կարգավիճակ ունեցող սփյուռքահայերի պալատ։

-Այդ նույն սփյուռքահայերը կլինեն նաև հայ համայնքի դեսպանները մեր հայրենիքում։ Սփյուռքահայությունը պետք  է մասնակցություն ունենա մեր երկրի, մեր ժողովրդի համար կարևորագույն խնդիրների քննարկմանն ու լուծմանը,-հայտարարել է Հայկ Սանոսյանը։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «ողջունելի և շատ հետաքրքիր» է համարել Հայկ Սանոսյանի հայտարարության գաղափարն ու նշել, թե այն վաղուց հասունացած գաղափար է։

 

Այս խորագրի վերջին նյութերը