Լրահոս

05.10.2012 20:10


«Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» չորրոդ միջազգային գիտաժողով

«Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» չորրոդ միջազգային գիտաժողով

Հոկտեմբերի 8-ին Ծաղկաձորում Ռոսիա հյուրանոցում ժամը 10:00 կմեկնարկի «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» չորրոդ միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը նվիրվում է հայկական և կովկասյան ժողովուրդների էպոսներին և նրանց  միջև եղած կապերին: Մասնակցում են գիտնականներ  Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ Չեչնիայից, Դաղստանից, Օսեթիայից, Աբխազիայից:

Ստորև գիտաժողովի ծրագիրը`

Հարությունյան Սարգիս. Ժայռում փակված կամ ժայռին գամված հերոսի առասպելույթի դրսևորումները հայկական և կովկասյան վիպական ավանդույթում:

Մահոմեդով Մահոմեդ. Դաղստանի ժողովուրդների հերոսական-էպիկական հուշարձանների և «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի տիպաբանական ընդհանրությունը:

Նապոլսկիխ Վլադիմիր. Կովկասյան-ֆիննաուգրական էպիկական զուգահեռներ. նարթական էպոսում «տափաստանային» և «կովկասյան» բաղադրիչների տարբերակման խնդրի շուրջ:

Բեսոլով Վլադիմիր. «Առասպելաբանություն և էպոսագիտություն. Կովկաս և Առաջավոր Արևելք» միջազգային պարբերական հրատարակության տեսքը, բովանդակության կառուցվածքը և գիտական նպատակները:

Եղիազարյան Ազատ. Պատում և էպոս:

Պետրոսյան Արմեն. Հայկական և հյուսիսկովկասյան էպոսների կառուցվածքային կապերը:

Բեսոլովա Ելենա. «Նարթեր» և «Սասոունցի Դավիթ» հերոսական էպոսների տիպական տեղերի բնույթի մասին:

Սալաքայա Շոթա. Առավել հզոր հերոսի որոնման ղյուժեն նարթական էպոսում:

Ջապուա Զուրաբ. Ծերունիների սպանության նարթական սյուժեները:

Քաուի Պիտեր. Թումանյանի «Սասունցի Դավիթ» բանաստեղծությունը որպես էպոսի բանավոր ավանդությունից դեպի նոր գրավոր մշակում անցնող պրոցեսի օրինակ:

Ավետիսյան Սաթենիկ. Փոքր Մհերի կերպարի նոր մեկնաբանությունները նորագույն հայ գրականության մեջ:

Պողոսյան Աննա. «Սասնա Ծռերի» մոկաց պատումների գեղարվեստական հատկանիշների մասին:

Խաչատրյան Գուրգեն. Խորհրդատվությունը որպես գործողութան զարգացման միջոց «Սասնա ծռերում»:

Եղիազարյան Վանո. Գուսանը «Սասնա ծռերում»:

Բարամիձե Ցիրա. Սրբազան ծառը կովկասյան բազմազգ էպոսում, քրիստոնեության կերպարների լեզվում և «Վագրենավորը» պոեմում:

Աջիև Աբդուլակիմ. «Սասունցի Դավթի» և դաղստանյան էպոսի նման կերպարներն ու մոտիվները:

Փահլևանյան Ալինա. Երաժշտությունը «Սասնա ծռերում»:

Մունաև Իսմայիլ. Չեչենական երգեցողա-պատմական հերոսական «Իլլի» էպոսը:

Մամիսմեդիշվիլի Խվթիսո. Առասպելական ժողովուդների հիբրիսը կովկասյան ժողովուրդների բանահյուսության մեջ:

Մարտիրոսյան Հրաչ. Ծովինաը և երկվորյակների ծնունդը. վերակազմության փորձ:

Հայրապետյան Թամար. «Սասնա ծռերի» և հայկական հեքիաթների կրոնա-առասպելաբանական զուգահեռները:

Ղռեչյան Լուսինե. Երդմնազանցությունը հայկական և վրացական էպոսներում:

Զաքարյան Եվա. Էպիկական կերպարների ստեղծման ավանդույթը «Սասնա ծռերում»:

Հմայակյան Սիմոն. Էպիկական հերոսը ուրարտական արվեստում:

Ղարիբյան Ալինա. «Սասնա ծռերի» կանանց կերպարները և նրանց կովկասյան զուգահեռները:

Սահակյան Արծրուն. «Սասնա ծռերի» գեղարվեստական հայեցակարգը և կերպարների համակարգը:

Հմայակյան Մարգար. Առապելաբանական և էպիկական թեմաները հայ ժամանակակից քանդակագործության մեջ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը