Լրահոս

05.10.2012 15:55


«Երևան» հյուրանոցը իտալացիներին տալուց առաջ խիստ պայման էր դրվել

«Երևան» հյուրանոցը իտալացիներին տալուց առաջ խիստ պայման էր դրվել

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է ՀՀ ԱԳՆ–ի շենքի վաճառքին և նկատել, որ այդպիսով Երևանում ևս մեկ շատ թանկ հյուրանոց կավելա։

–Իսկ այլ երկրներում, երբ հյուրանոցի կարիք են ունենում, գնային բավական մեծ ընտրության հնարավորություն է տրվում,–ասել է նա՝ զբոսաշրջության զարգացման համար թանկ հյուրանոցների շարքն ավելացնելը նպատակահարմար չհամարելով։

Ինչ վերաբերում է ԱԳՆ–ի շենքի արտաքին տեսքի փոփոխությանը, հուշարձանագետը հիշեցրել է, որ ժամանակին, երբ «Երևան» հյուրանոցը իտալացիներին տրվեց, և նորոգման աշխատանքներ սկսվեցին, շատ խիստ պայման էր դրվել արտաքին տեսքին ոչ մի հավելում կամ փոփոխություն չանել։

–Նախադեպն ունենք։ Համարյա վստահ եմ, որ այս շենքի արտաքինի մեջ էլ ոչինչ չեն փոխի,-ասել է հուշարձանագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը