Լրահոս

05.10.2012 15:45


Գյուղական դպրոցի աշակերտները զարմացրել են հայրենի գյուղի հուշարձանների իմացությամբ

Գյուղական դպրոցի աշակերտները զարմացրել են հայրենի գյուղի հուշարձանների իմացությամբ

ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրով Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում  իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանագարանում շարունակվում են ընթանալ թեմատիկ ուսուցողական սեմինարներ` միջին տարիքի դպրոցահասակների համար:

Երեկ սեմինարի մասնակիցները եղել են ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքի հանրակրթական  դպրոցի 17 աշակերտներ, ովքեր 1-ին անգամ էին այցելում Էրեբունի հնավայր: Նրանք աչքի են ընկել Հայաստանի և, մասնավորապես, հայրենի գյուղի պատմության  հուշարձանների  իմացությամբ: Շատերը պատմել են  մեծերից լսած զրույցներ` գյուղի շրջակայքից հայտնաբերված հնությունների մասին, նույնիսկ կարծիք են հայտնել, որ գյուղի տարածքում հնագույն ժամանակներում հավանաբար կիկլոպյան ամրոց է եղել:  Աշակերտուհիներից մեկը ներկայացրել է, թե ինչպես են իր տատն ու մայրը լավաշ թխում և այդ մշակույթը  փոխանցում երիտասարդներին:

Սեմինարի մասնակիցները խոստովանել են, որ 1-ին անգամ են այցելում հնագիտական վայր, և Էրեբունի ամրոցն իրենց վրա անմոռանալի տպավորություն է գործել: Սեմինարի ավարտին դպրոցականներին ուղեկցող ուսուցչուհիները վստահեցրել են, որ սեմինարում ստացած գիտելիքները կփրձեն բաց դասի միջոցով փոխանցել դպրոցի մյուս սաներին:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանագարան

Այս խորագրի վերջին նյութերը