Քանաքեռի Զաքարիա Սարկավագի և 12-րդ փողոցի հատման վայրին հարակից թվով 6 բարձրահարկ շենքերի կանոնավոր ջրամատակարարման համար առ այսօր, ըստ ընկերության “Արևմուտք” շահագործման տնօրինության “Զեյթուն” տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գևորգյանի, հարկ էր Զ.Սարկավագի փողոցով ձգվող 600մմ տրամագծով հիմնական ջրատարում մշտապես ապահովել մոտ 3,8 մթնոլորտ ճնշում: Մինչդեռ նշված ջրատարից օգտվող տարածքի մեծ մասում նման ճնշման անհրաժեշտություն չկա:
Եվ այստեղ խնդիրը ոչ միայն նման բարձր ճնշում ապահովելու հետ կապված տեխնիկական դժվարությունն է, այլև բարձր ճնշման պատճառով ջրի համապատասխան և անխուսափելի կորուստը բաշխիչ ցանցում՝ վերջինիս մաշվածությամբ պայմանավորված:
Այդ իսկ պատճառով որոշում էր ընդունվել նշված 600մմ տրամագծով հիմնական ջրատարի վրա, դիտահորում, տեղադրել ջրի ճնշումը կարգավորող փական՝ ջրատարի ստորին հատվածում ճնշումը կրկնակի նվազեցնելու համար. իսկ բարձրահարկ շենքերը կայուն ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով փականի առջևից մինչև վերջիններս սնուցող ջրագիծ տեղադրել մոտ 25 մետր երկարությամբ 80մմ տրամագծով լրացուցիչ խողովակ:
Գրիգոր Գևորգյանի հավաստիացմամբ աշխատանքները, որոնք սկսվել են հոկտեմբերի 5-ի առավոտյան, ընթանում են նախատեսված ծրագրով, նպատակ ունենալով նույն օրը ուշ երեկոյան վերականգնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 1-17, Սարկավագի, Ծարավաղբյուրի, Ֆանարջյան փողոցների, Թբիլիսյան փող. 1-10 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ջրատարի ճնշումը կկանոնավորվի

“Երևան Ջուր” ՓԲԸ
հաղորդակցության բաժին