Ադրբեջանի կրթության և գիտության նախարարության շենքի մոտակայքում այսօր հավատացյալների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ձերբակալվել է կազմակերպած բողոքի ցույցի ավելի քան 55 մասնակից: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական ոստիկանության տարածած հաղորդագրությանը։
Ավելի քան 200 հավտացյալներ այսօր հավաքվել են կրթության և գիտության նախարարության շենքի մոտ և պահանջել դպրոցներում վերացնել հիջաբի (մահմեդականների համար հագուստ) կրման արգելքը: Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ցրվելու վերաբերյալ ոստիկանության պահանջը, ինչից հետո սկսվել են բախումները: Միջադեպի ժամանակ ոստիկանությունը կիրառել է ռետինե մահակներ, իսկ հավատացյալները` փայտե ձողեր: Ցուցարարները նաև քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ:
Ադրբեջանում 55 ցուցարար է ձերբակալվել