Հոկտեմբերի 5-ին «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ դեպոյի տարածքում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի թեման էր «Մետրոյի աշխատակիցների և ուղևորների պաշտպանական միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում»:
Ուսումնավարժանքի նպատակներն էին` • կատարելագործել «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի կազմավորումների և արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների դեպքում. • ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում. • կատարելագործել տեխնիկայի, գույքի, հատուկ փրկարարական սարքավորումների, անհատական պաշտպանության և բուժօգնության միջոցների կիրառման գործում ստորաբաժանումների անձնակազմերի գործնական հմտությունները:
Սցենարի համաձայն` «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի դեպոյի տարածքում վագոնների վերանորոգման աշխատանքների ընթացքում հրդեհ էր բռնկվել: Աշխատակիցները սեփական ուժերով ձեռնարկել էին նախնական հրդեհաշիջման միջոցառումներ, սակայն չէին կարողացել մարել հրդեհը և այն տարածվել էր հարակից վագոններ ու կայարան: Րոպեներ անց մետրոպոլիտենի աշխատակիցները ահազանգեցին 911 ծառայություն, քանի որ հրդեհը տարածվում էր և կային տուժածներ:
Պայմանական դեպքի վայր ժամանեց երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք։ Հետախուզության արդյունքում պարզվեց, որ այրվող վագոնում փակված է մնացել 5 աշխատակից: Հրշեջ-փրկարարներն անմիջապես սկսեցին հրդեհաշիջումը և այրվող վագոնից դուրս բերելով «տուժածներին»` նրանց հանձնեցին դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադներին։ Այդ ընթացքում ոստիկանության հաշվարկները շրջափակել էին տարածքն ու սահմանափակել երթևեկությունը:
Ուսումնական հրդեհ` մետրոպոլիտենի դեպոյում
Հոկտեմբերի 5-ին «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ դեպոյի տարածքում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի թեման էր «Մետրոյի աշխատակիցների և ուղևորների պաշտպանական միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում»:
Ուսումնավարժանքի նպատակներն էին`
• կատարելագործել «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի կազմավորումների և արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների դեպքում.
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում.
• կատարելագործել տեխնիկայի, գույքի, հատուկ փրկարարական սարքավորումների, անհատական պաշտպանության և բուժօգնության միջոցների կիրառման գործում ստորաբաժանումների անձնակազմերի գործնական հմտությունները: