Ի՞նչպես արժանապատվորեն հաղթահարել Սիվիլիթասի գործը
Մայիսի վերջերից, երբ հայտնի դարձավ, որ Սիվիլիթասի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ «գործ» է սարքվել, անցել է արդեն ավելի քան չորս ամիս: Այս ընթացքում ես, որպես լրագրող, ավելի քան հիսուն հոդված եմ գրել հայկական մամուլում, պատրաստել ռադիոռեպորտաժներ, որպես փորձագետ հարցազրույց տալու նպատակով մի քանի անգամ հրավիրվել հեռուստաընկերություններ: Այս ընթացքում ես ոչ մի անգամ չեմ խոսել «գործի» մասին մեկ հիմնական պատճառով. որքան էլ դու հավասարակշիռ և օբյեկտիվ լինես (սա բացառապես ի´մ կարծիքն է՝ իմ մասին), միևնույնն է, ընթերցողի և հանրության ընկալումը այլ է լինելու միայն այն պատճառով, որ դու Սիվիլիթասի մաս ես կազմում:
Երեկ իմ 9-ամյա որդին մտահոգվեց, թե հնարավոր է ինձ հեռացնեն աշխատանքից: Նա նաև ասաց, որ ուսուցչուհիներից մեկը հարցրել է՝ քո հայրը դեռ աշխատում է՞ Սիվիլիթասում:
Այսպիսով, արտագաղթից արյունաքամ լինող Հայաստանում թիվ մեկ թեման Սիվիլիթասն ու Վարդան Օսկանյանն են:
Ես այս կարճ գրության մեջ էլ չեմ անդրադառնա «գործին», թեև ներսից գիտեմ ավելին, քան թեմայով գրող լրագրողները:
Ինձ մտահոգում է այլ բան. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել ոտից գլուխ փչված «գործը»: Հաղթահարել այնպես, որպեսզի ոչ գործ «սարքողները» զրկվեն աշխատանքից և արտագաղթեն Հայաստանից, ոչ էլ Սիվիլիթասն ու Վարդան Օսկանյանը «հաղթանակած» դուրս գան: Ինչպե՞ս է հնարավոր պայթեցնել վտանգավոր բաղադրությամբ այս փուչիկը, որպեսզի վնասը լինի նվազագույն Հայաստանի միջազգային վարկի, Հայաստանի իշխանությունների, Վարդան Օսկանյանի, Սիվիլիթասի և իմ 9-ամյա որդու համար:
Ես կարծում եմ, որ win-win (անգլերենից թարգմանաբար՝ երբ որևէ գործում կողմերը շահած են դուրս գալիս) իրավիճակ ունենալու համար պետք է այս «գործը» լռելյայն, առանց պայմանավորվածության սառեցնել: Դեպքերի մյուս բոլոր զարգացումների դեպքում ունենալու ենք lose-lose (անգլերենից թարգմանաբար՝ երբ որևէ գործում կողմերը պարտված են դուրս գալիս) իրավիճակ: Հիմա շատերը, այդ թվում իմ գործընկեր լրագրողների մի մասը, այս «գործի» մասին գրելիս հղում են անում իրավունքին ու օրենքներին: Եղբա´յր, ի՞նչ իրավունք ու օրենք, երբ «գործը» սարքված է և սարքված է քաղաքական նպատակներով: Հասկանալի է նաև, որ երկրի բարձրագույն իշխանական վերնախավի և ՀՀԿ-ի մի մասը հոգեկան բավարարություն են ստանում: «Սարքված» քաղաքական գործը հաղթահարելու համար պետք է քաղաքական կամք, տվյալ դեպքում. առաջին՝ «պատերազմի» դադարեցում լրատվամիջոցներում, երկրորդ՝ անլուր պայմանավորվածություն «գործը» անժամկետ սառեցնելու մասին:
Իսկ եթե իշխանության ամենավերին օղակներում որոշել են, որ «գործը» հասցնելու են իրենց համար հաղթական ավարտի և Օսկանյանը պետք է «նստի», ապա սա խոսակցության այլ թեմա է:
Թաթուլ Հակոբյան
լրագրող, Սիվիլիթասի փորձագետ
Հ. Գ. 1- Այս գրությունը շարադրելու ընթացում բովանդակության և որևէ այլ մանրամասներ չեն քննարկվել ոչ Վարդան Օսկանյանի, ոչ էլ Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ:
Հ. Գ. 2- Հայաստանի գլխավորդատախազին քրիստոնեաբար (քանի որ նրան հաճախ եմ տեսնում եկեղեցիների մոտ) խնդրում եմ այլևս իմ շահերը չպաշտպանել Վարդան Օսկանյանի «ոտնձգություններից»:

Հ. Գ. 2- Հայաստանի գլխավոր դատախազին քրիստոնեաբար (քանի որ նրան հաճախ եմ տեսնում եկեղեցիների մոտ) խնդրում եմ այլևս իմ շահերը չպաշտպանել Վարդան Օսկանյանի «ոտնձգություններից»: