Լրահոս

05.10.2012 14:06


Հայաստանում մեկնարկել է աշնանային զորակոչը

Հայաստանում մեկնարկել է աշնանային զորակոչը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 5-ին, հրամանագիր է ստորագրել 2012թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն՝ որոշվել է 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Որոշվել է նաև 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել դրա գործադրումն ապահովող համապատասխան որոշում:

Այս խորագրի վերջին նյութերը