Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի մրցույթ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հայտարարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ:
Մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
արտահայտեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեության նպատակը և առաքելությունը,
ունենան պարզ լուծումներ և դիպուկ կարգախոս:
Նախագծերը պետք է ներկայացվեն էսքիզի տեսքով` A4 ֆորմատով, ստվարաթղթի վրա, 2 տարբերակով` մոնոխրոմ և գունավոր, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով:
Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր մրցանակ` 500.000 դրամի և երկու խրախուսական մրցանակ` 250.000-ական դրամի չափով:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը` Երևան 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտ հասցեով:
Մանրամասների համար զանգահարել` 39-09-81 հեռախոսահամարով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի մրցույթ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հայտարարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ:
Մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
Նախագծերը պետք է ներկայացվեն էսքիզի տեսքով` A4 ֆորմատով, ստվարաթղթի վրա, 2 տարբերակով` մոնոխրոմ և գունավոր, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով:
Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր մրցանակ` 500.000 դրամի և երկու խրախուսական մրցանակ` 250.000-ական դրամի չափով:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը` Երևան 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտ հասցեով:
Մանրամասների համար զանգահարել` 39-09-81 հեռախոսահամարով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարություն