Հովիկ Աբրահամյան. «...ժողովրդի վաղվա օրն ավելի լավն է լինելու, քան այսօրը»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ուսուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Դուք ունեք շատ դժվարին, պատասխանատու, բայց եւ պատվաբեր առաքելություն` կրթել ու դաստիարակել ապագա զինվորին, գիտության մշակին, պետական ու հասարակական գործչին, մի խոսքով` իսկական քաղաքացու, ով կկերտի իր ազգի ու երկրի արժանապատիվ ապագան:
Անկախ ձեր նկատմամբ վերաբերմունքից ու տրվող գնահատականից` դուք ձեր առաքելությունն իրականացնում եք առանց տրտնջալու, ներողամտորեն ու մեծահոգաբար, առանց փոխհատուցում ակնկալելու` գիտակցելով այսօրվա ձեր ցանած սերմի վաղվա բերքի բարձր արժեքն ու անհրաժեշտությունը պետության համար:
Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի ավանդը, վաստակը, ուսուցչի կերպարն ու դերը: Խոսքն առաջին հերթին բարոյական գնահատականի մասին է, որովհետեւ դա ամենամնայուն վերաբերմունքն է այն մարդու նկատմամբ, ով դպրոցում երեխայի համար ստեղծում է ընտանեկան միջավայր, ծնողական ջերմություն, իր գործով ամրապնդում պետականության հիմքը, ձեւավորում քաղաքացիական հասարակության հենքը մեզանում:
Շնորհակալ եմ ձեր նվիրվածության, հավատարմության համար: Շնորհակալ եմ այն համբերության ու խոր ըմբռնումի համար, որ դրսեւորում եք պետության՝ այսօրվա հնարավորությունների եւ դրանցից բխող ձեր աշխատանքին տրվող դեռեւս ոչ այնքան շոշափելի գնահատականի համար: Վստահ եղեք, որ բոլորիս ջանքերի մեկտեղումով մեր երկրի ու ժողովրդի վաղվա օրն ավելի լավն է լինելու, քան այսօրը»: