Լրահոս

05.10.2012 18:05


Բնակարանային գողերը հայտնաբերվել և ձերբակալվել են

Բնակարանային գողերը հայտնաբերվել և ձերբակալվել են

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացու բնակարանից գողացել են 110 000 դրամ և ոսկյա զարդեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ոստիկանները Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 44 հասցեից բերման են ենթարկել 1984թ. ծնված Ռուբեն Հ.-ին: 
Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ռուբեն Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
                                                                                        ***
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քաղաքացու բնակարանից գումար և ոսկեղեն գողանալու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:
Ոստիկանության ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12։30-ին, բաժին են ներկայացրել 1997թ. ծնված Գևորգ Հ.-ին: Գողություն կատարելու փաստը հիմնավորվել է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը