Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատ-Շահումյան ճանապարհին` «Արտֆուդ» պահածոների գործարանի մոտ, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը և վարորդի ինքնությունը պարզվում են) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հենասյանը և շրջվել: Պատահարի հետևանքով մեքենայում գտնվող՝ 1978թ. ծնված Մելքոն Մինասյանը տեղում մահացել է, իսկ 1948թ. ծնված Հրաչ Դ.-ն և 1988թ. ծնված Արման Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Մահացու պատահար Արտաշատ-Շահումյան ճանապարհին
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատ-Շահումյան ճանապարհին` «Արտֆուդ» պահածոների գործարանի մոտ, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը և վարորդի ինքնությունը պարզվում են) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հենասյանը և շրջվել:
Պատահարի հետևանքով մեքենայում գտնվող՝ 1978թ. ծնված Մելքոն Մինասյանը տեղում մահացել է, իսկ 1948թ. ծնված Հրաչ Դ.-ն և 1988թ. ծնված Արման Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: