Ադրբեջանում ընդդիմությունը պահանջում է ցրել երկրի խորհրդարանը
Ադրբեջանի ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժումը մտադիր է հոկտեմբերի 13-ին երթ կազմակերպել՝ խորհրդարանի ցրման ու խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման պահանջով: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կառույցի համակարգող խորհրդի նախագահ Ադալյաթ Յուսիբովը հայտարարել է, որ գործողությունը տեղի կունենա ժամը 16։00-18։00–ին: Ցուցարարները երթով հասնելու են խորհրդարանի շենքի մոտ, ուր և անցկացնելու են իրենց հանրահավաքը: Դրա թույլատրման համար ընդդիմադիրներն այսօր համապատասխան դիմում կուղարկեն Բաքվի քաղաքապետարան: Յուսիբովի խոսքով՝ այդ գործողությունը կայանալու է՝ անկախ քաղաքապետարանի պատասխանից:
Ադրբեջանում խորհրդարանի կազմի նկատմամբ դժգոհությունը հատկապես մեծացավ այն բանից հետո, երբ իշխող կուսակցության պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի մասին աղմկահարույց տեսանյութ հրապարակվեց, որտեղ ներկայացվում է ռեկտորին պատգամավոր դարձնելու համար ստանալիք կաշառքի խոսակցությունը։