Լրահոս

05.10.2012 11:52


Ռուբեն Հակոբյան. «Օսկանյանի հարցը դեռ բավականին ջուր է վերցնելու»

Ռուբեն Հակոբյան. «Օսկանյանի հարցը դեռ բավականին ջուր է վերցնելու»

Իշխանությունները շարունակեցին այն ավանդույթները, որոնք արդեն մի քանի անգամ կրկնվել են ԱԺ-ում ու վարկաբեկել իշխանությանը: Անդրադառնալով ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու հետ կապված հարցին՝ նման հայտարարությամբ է այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հանդես եկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

–Օսկանյանի հարցը դեռ բավականին ջուր է վերցնելու` ԵԽԽՎ-ում արդեն փաստաթղթեր են բաժանվել, միջազգային կառույցները հետաքրքրված են այդ հարցով, ու մտածում եմ` իշխանությունը կգիտակցի և չի շարունակի նույն գործելաոճը,– ասել է Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը