Լրահոս

05.10.2012 11:44


Իտալական ակումբի ֆուտբոլիստը 180 հազ. եվրոյի դիմաց գրավել է սեփական դարպասը (տեսանյութ)

Իտալական ակումբի ֆուտբոլիստը 180 հազ. եվրոյի դիմաց գրավել է սեփական դարպասը (տեսանյութ)

Իտալիայում պայմանավորված խաղերի հետ կապված ֆուտբոլային նոր սկանդալ է սկսվել։

«Բարի» ակումբի նախկին խաղացող Անդրեա Մասյելոն խոստովանել է, որ 180 հազ. եվրոյի դիմաց գրավել է սեփական դարպասը։

Դա տեղի է ունեցել 2010/2011 խաղաշրջանում։ Թանկարժեք գոլը որոշակի փոփոխություններ մտցրեց Ա Սերիայի  աղյուսակում։ Այն ժամանակ «Բարին» եզրափակում էր մրցշարային աղյուսակը։ Առաջնության 37-րդ տուրում թիմը հանդիպում էր «Լեչեի» հետ, որին խիստ անհրաժեշտ էին միավորներ։ Մասյելոյի ինքնագոլից հետո «Լեչեն» կարողացավ հաղթել 2։0 հաշվով և պահպանեց իր տեղը Ա սերիայում։
Մասյելոն դատապարտվել է 22 ամսվա պայմանական ազատազրկման։ Այժմ նա ոչ մի ակումբում հանդես չի գալիս։

Այս խորագրի վերջին նյութերը