ԱՄՆ–ում ընտրություններից երկու օր առաջ կցուցադրվի Բեն Լադենի ոչնչացման մասին ֆիլմը
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից 2 օր առաջ կցուցադրվի մի ֆիլմ, որտեղ ներկայացվում է ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած այն գործողությունը, որի ժամանակ ոչնչացվում է հանրահայտ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենը։ Այս մասին տեղեկացնում է «zman.com»–ը։
Հաղորդվում է, որ ֆիլմը նկարահանվել է հոլիվուդյան հանրահայտ «Վայնշտեյն» կինոընկերությունում, որի ղեկավարներից Հարվի Վայնշտեյնը Բարաք Օբամայի աջակիցներից է։ Այնուամենայնիվ նշվում է, որ ֆիլմը ոչ մի կերպ պետք չէ կապել նախընտրական քարոզարշավի հետ։