Լրահոս

05.10.2012 11:15


Հունաստանի ՆԳ նախկին նախարարը կախվել է

Հունաստանի ՆԳ նախկին նախարարը կախվել է

Հունաստանի ներքին գործերի նախարար և սոցիալիստական կուսակցության անդամ Լեոնիդ Ձանիսը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1999-2001թթ., կախվել է Վոլոսի իր տանը: Այս մասին հաղորդում է բրիտանական «The Guardian» թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Ոստիկանությունը հակված է ինքնասպանության վարկածին, թեև  Ձանիսը մահից առաջ որևէ գրություն չի թողել:

Տեղի համացանցային միջոցների հավաստիացմամբ՝ սոցիալիստը եղել է այն 36 քաղաքական գործիչների ցուցակում, որոնց ստուգել է Հունաստանի ֆինանսական ոստիկանությունը: Աղբյուրը հաստատել է այդ տեղեկությունը՝ պարզաբանելով, որ Ձանիսի դեմ հետաքննություն է տարվել անանուն հայցից հետո, սակայն նրա մեղքը ապացուցող որևէ փաստ այդպես էլ չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը