Երեկ տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում որոշվել է թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրել Կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանին, իսկ թիվ 35 ընտրատարածքում` Արման Սահակյանին։
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվեց և օրեր անց մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Իսկ թիվ 35 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտվեց Գյումրիի քաղաքապետ:
ՀՀԿ թեկնածուները թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում