Լրահոս

05.10.2012 10:25


Վոլգոգրադում չեչեն զինվորականը ծառայակիցների վրա գրել է «Չեչնիա» և «Արմենիա» ու քրեական հոդվածի տակ ընկել

Վոլգոգրադում չեչեն զինվորականը ծառայակիցների վրա գրել է «Չեչնիա» և «Արմենիա» ու քրեական հոդվածի տակ ընկել

Ինչպես տեղեկացնում է «NEWSru.com»-ը՝ Վոլգոգրադում քրեական գործ է հարուցվել չեչնիացի զինծառայողի նկատմամբ, ով մեղադրվում է  ռուս ծառայակիցներին ծաղրելու համար: Շամիլ Բելոնոսը մեղադրվում է ազգամիջյան խտրականության հրահրման և կանոնադրական հարաբերությունների խախտման համար:

Բանն այն է, որ Բելոնոսը գիշերվա կեսին արթնացրել է ավելի ուշ զորակոչված զինծառայողներին  և  սափրվելու համար նախատեսված փրփուրով նրանց մեջքին գրել է «Չեչնիա-95» ապա դա լուսանկարել։ Այնուհետեև նա նույն միջոցով զինվորների մեջքին գրել է «Չեչնիա» և «Արմենիա» գրությունները:

Ծառայողները Բելոնոսից բողոքել են սպաներին: Ստուգումներից հետո հարուցվել է  քրեական գործ, որը փոխանցվել է Վոլգոգրադի կայազորային  ռազմական դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը