Վոլգոգրադում չեչեն զինվորականը ծառայակիցների վրա գրել է «Չեչնիա» և «Արմենիա» ու քրեական հոդվածի տակ ընկել
Ինչպես տեղեկացնում է «NEWSru.com»-ը՝ Վոլգոգրադում քրեական գործ է հարուցվել չեչնիացի զինծառայողի նկատմամբ, ով մեղադրվում է ռուս ծառայակիցներին ծաղրելու համար: Շամիլ Բելոնոսը մեղադրվում է ազգամիջյան խտրականության հրահրման և կանոնադրական հարաբերությունների խախտման համար:
Բանն այն է, որ Բելոնոսը գիշերվա կեսին արթնացրել է ավելի ուշ զորակոչված զինծառայողներին և սափրվելու համար նախատեսված փրփուրով նրանց մեջքին գրել է «Չեչնիա-95» ապա դա լուսանկարել։ Այնուհետեև նա նույն միջոցով զինվորների մեջքին գրել է «Չեչնիա» և «Արմենիա» գրությունները:
Ծառայողները Բելոնոսից բողոքել են սպաներին: Ստուգումներից հետո հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Վոլգոգրադի կայազորային ռազմական դատարան: