Լրահոս

05.10.2012 10:08


Երևանի նախկին փոխոստիկանապետ. «Պաշտոն ունես` մարդ ես, չունես` ուրեմն...»

Երևանի նախկին փոխոստիկանապետ. «Պաշտոն ունես` մարդ ես, չունես` ուրեմն...»

Երևանի արդեն նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում իր մտորումներն է հաղորդել՝ գրելով.

«Առանց այն էլ մի մեծ կարծիք չունեի մեր հասրակության մասին, հիմա ավելի հիասթափվեցի...
Ես գիտեմ, որ շատերն ընդդիմադիր են աշխատում, իշխանամետ կամ զիբիլամետ միայն պաշտոնի, իշխանության եւ լծակներ ձեռք բերելու համար: Գնահատման չափանիշներ, արժեհամակարգ է ձեւավորվել, որը գնալով ավելի զզվելի եւ անտանելի է դառնում:
Ես հիմա չեմ մեղադրում այդ մարդկանց, որովհետեւ հասարակությունը, մարդիկ են ստիպում նման հարաբերությունների ձեւավորմանը: Երբ մեկը պաշտոն է ստանում, մենք ուրախանում ենք ոչ թե նրա համար, որ նա գնահատվել առաջ է քաշվել, այլ նրա համար, որ այդ պաշտոնը, այդ նշանակումն ինչ-որ բան կտա մեզ...

Եթե դու այլեւս պաշտոն չունես, քեզ արդեն կարող են չնկատել, բարեւել ի միջիայլոց, փորձել մերժել նույնիսկ ամենահասարակ իրավիճակներում, արհամարհել, մոռանալ... Մի խոսքով ստացվում է՝ պաշտոն ունես` մարդ ես, չունես` ուրեմն... Նույնիսկ բարեկամներն են փոխվում...
Ես կրկին համոզվեցի, որ մենք բոլորս ենք նպաստում այդ ամենին, այդ ամենի մեղավորը մենք ենք` բոլորս: Մենք ենք ստեղծում կաշառակերությունը, պաշտոնամոլությունը, պատեհապաշտությունը, խարդախությունը, դրամաշորթությունն ու մնացած զզվելի արատները: Հիմա եմ հասկանում, թե ինչու են բոլորը ձգտում պետական պաշտոնի անցնել, պատգամավոր ու ավագանու անդամ դառնալ...
Զզվելի է, տհաճ, եւ ցավալին այն է՝ արմատավորված ու անհուսալի...»։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը