Վարդենիսի հոգեբուժարանի ձերբակալված տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի վերաբերյալ առաջին հրապարակումից անմիջապես հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կատարած ուսումնասիրությամբ խնամքի կազմակերպման աշխատանքներում արձանագրվել են թերացումներ, մասնավորապես` խնամվողների աշխատանքային թերապիայի գործընթացում: Աշխատանքային գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների և ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն:
Աշխատանքային գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների և ծառայողական պարտականությունների, մասնավորապես` տուն-ինտերնատում խնամվողների աշխատանքային թերապիայի գործընթացը կանոնակարգող իրավական ակտերում հստակ նորմեր և չափորոշիչներ չսահմանելու, աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետին հայտարարվել է խիստ նկատողություն, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալին և գլխավոր մասնագետին` նկատողություն:
Միաժամանակ, նախարարի հանձնարարությամբ լրամշակվում են տուն-ինտերնատի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը` հստակեցնելով խնամքի կազմակերպման ընթացակարգերը, իրավասու պաշտոնատար անձանց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, տեղեկացնում են նախարարությունից:
Վարդենիսի հոգեբուժարանի ձերբակալված տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի վերաբերյալ առաջին հրապարակումից անմիջապես հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կատարած ուսումնասիրությամբ խնամքի կազմակերպման աշխատանքներում արձանագրվել են թերացումներ, մասնավորապես` խնամվողների աշխատանքային թերապիայի գործընթացում:
Աշխատանքային գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների և ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն: