Լրահոս

05.10.2012 09:34


Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին

Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին։ Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած փայլուն հաղթանակի առթիվ։ Ձեզ և Ձեր ղեկավարած կոալիցիային անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ առաջիկա գործունեության մեջ՝ ի շահ Վրաց պետականության և հայ-վրացական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած  խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը   հաղթանակ էր տարել՝ կազմելով մեծամասնություն:

Այս խորագրի վերջին նյութերը