ԲՀԿ պատգամավոր. «Կառավարության գործունեությունը 2011թ., ինչու չէ՝ նաև ներկայումս, կարելի է գնահատել ուղղակի անարդյունավետ»
2011 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մ. Մելքումյանի գնահատականները
Յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունը, նաև 2011 թվականինը, շատ կարևոր է այն իմաստով, որ այն բնութագրում է այդ երկրում և հասարակության կյանքում տեղի ունեցող սոցիալական, տնտեսական գործընթացները և կյանքի որակի միտումները: Այս առումով, ծանոթանալով կոնկրետ փատաթղթին՝ բյուջեի կատարողականին, նաև հաշվի առնելով Ազգային ժողովի հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումները, նպատակահարմար եմ գտնում կատարել հետևյալ հարցադրումները. առաջին՝ ինչքանո՞վ է 2011 թվականի բյուջեի կատարումը բարելավել մեր հանրային կյանքի և հասարակության կենսամակարդակը: Այդպես էլ մենք այդ հարցի պատասխանը չստացանք: Կենսամակարդակը բարելավվե՞լ է, վատթարացե՞լ է, թե՞ մնացել է նույնը: Եվ որպեսզի մենք այս հարցին ավելի կոնկրետ պատասխան տանք, իհա՛րկե, կհիմնվենք շատ կոնկրետ ցուցանիշների վրա, որոնք ամրագրված են բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ: Նախևառաջ՝ էջ 51-ում մենք ունենք միջին տարեկան գնաճ 7.7%, այնուհետև՝ որպես տասներկուամսյա գնաճ՝ մենք կարող ենք հանդիպել 4.7 %-անոց գնաճի մակարդակի: Այսպես, ես կարծում եմ, որ որոշակի ոչ թե տարընթերցումներ, այլ հստակ ճշգրտման կարիք կա: Ես կարծում եմ՝ դա ավելի շատ մոտ է 7%-ի գնաճին, որովհետև մենք ունեցել ենք 2011 թվականի մարտի վերջի դրությամբ 11%-ից ավել գնաճի մակարդակ, և որպեսզի մենք, ընդհանուր առմամբ, ունենայինք 4.7 %, ապա պետք է բոլոր ամիսներին 2-2.5% ընդամենը գնաճի մակարդակ ունենայինք, որը տեղի չի ունեցել: Այս առումով, իհա՛րկե, սա հարցեր է առաջացնում: Ավելին՝ ասեմ, որ ավելի հաճախ ձեռք բերվող ապրանքատեսակներ, ինչպիսիք են շաքարավազը, միսը, կաթնամթերքը, հացը, բենզինը, ունեցել են շատ ավելի բարձր գնաճ (օրինակ՝ շաքարավազի դեպքում՝ 20.6%, կաթնամթերքի դեպքում՝ 18%-ից բարձր, բենզինը՝ 16%, միսը, հացամթերքը՝ 11-12% և այլն): Սա, իհա՛րկե, որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս: Ընդհանուր առմամբ, գնաճն ինքնին այնքան ինձ չէր հետաքրքրի, եթե մենք այս ցուցանիշը չհամադրեինք բնակչության եկամուտների, աշխատավարձի աճի հետ, այստեղ մենք ունենք 5.9% կամ 6.1%-ի աճ, և համադրելով այդ գնաճի ցուցանիշը բնակչության աշխատավարձի, եկամուտների աճի հետ, փաստորեն, ստացվում է, որ մեր կենսամակարդակը, ըստ էության, չի բարելավվել: Եվ մենք կողմնակից ենք, որպես մասնագետներ, որպեսզի մեր հանրապետությունում առկա տնտեսական աճի ցուցանիշները և նրա որակը անպայման համադրվեն կենսամակարդակի բարելավման, ներդրումային գրավչության, ներդրումային քաղաքականության խնդիրների հետ, և, իհա՛րկե, գնաճի ցուցանիշի հետ: Այսինքն՝ տնտեսական աճ, գնաճ, աշխատավարձի աճ և ներդրումային քաղաքականություններ. այս չորս ցուցանիշները պետք է շաղկապված լինեն: Պետք է ասեմ, որ այստեղ որևէ նորություն մենք չենք ասում: Սրանք համաշխարհային տնտեսագիտության մեջ հայտնի դրույթներ են: Տնտեսական աճի հիմնադիր Սայմոն Կուզնեցը և Միլտոն Ֆրիդմանը, որոնցից երկուսն էլ 1971թ. և 1976թ. արժանացան տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակի, երկուսն էլ աշխատել են ամերիկյան համապետական տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյում, Կուզնեցը՝ որպես տնօրեն, Ֆրիդմանը՝ որպես օգնական, ցույց են տալիս, որ ինքնին տնտեսական աճը չի հանգեցնում որակական ցուցանիշների բարելավման, եթե խարսխված չէ կենսամակարդակի հետ: Եվ պատահական չէ, որ Կուզնեցը ուսումնասիրեց մի քանի տասնյակ երկրների, այդ թվում շատ բարեհաջող՝ Թայվանի ուսումնասիրությունն է, երբ որ ցույց է տրվում, որ զարգացող երկրներում սեփականության վերաբաշխման և եկամուտների ձևավորման փուլում առաջին տասը տարիների ընթացքում դրանք կարող են ծայրահեղ բևեռացված լինել, հետագայում՝ տասը տարի հետո, դրանք համահարթեցվում և հավասարվում են: Եթե այդ գործընթացը տեղի չի ունենում, ուրեմն դա տվյալ կառավարության վարչարարության և նրա գործունեության անարդյունավետության արդյունք է և այստեղ պետք է կտրուկ քայլեր կատարել: Պատահական չէ, որ նույն Միլտոն Ֆրիդմանը, Ջեֆֆրի Սաքսի հետ Ռուսաստանում և Չիլիում իրականացրեցին հակաճգնաժամային կառավարման գործընթացը, այդ թվում՝ շոկային թերապիայի գործընթացը: Այնպես որ, մեր հարցադրումները նորություններ չեն, դրանք տնտեսագիտության մեջ հայտնի հարցադրումներ են, ապացուցված՝ տնտեսագիտության մեջ հիմնադիր այս դեմքերի կողմից: Այս առումով, մենք գտնում ենք, որ այս փուլում, այդ թվում և 2011 թվականին, պետք է հիմքում դրվեր առաջարկի խթանման հետ միասին պահանջարկի առաջանցիկ խթանումը. դա նշանակում է՝ մարդկանց եկամուտները պետք է անպայման բարձրացվեին: Կա սպառման սահմանային գործակից, որը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր միավոր դրամի դեպքում՝ որ մասն է խնայվում, որը՝ սպառվում, մեզանում դա 100% է կազմում, մենք որևէ խնայողություն չունենք, այդ թվում մինչև միջին աշխատավարձի մակարդակը: Դրա համար մենք կողմնակից ենք նաև, որ էականորեն այս փուլում նվազագույն աշխատավարձը բարձրացվի, իհա՛րկե ոչ միանգամից 70000-80000 դրամ, մինչև 50000-55000 դրամ, հետո՝ մոտենա նվազագույն զամբյուղին, բայց տարեց տարի մենք պետք է ցույց տանք աճ. 2011 թվականին այդ ցուցանիշը որևէ դրական միտում չի արձանագրել: Հաջորդ քայլը, որ ես կուզենայի ասել, այն է, որ բյուջեի կատարողականին գնահատական տալիս պետք է այն համադրենք այնպիսի կարևորագույն փաստաթղթերի հետ, ինչպիսիք են «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը, եռամսյակային համամասնությունները և, իհա՛րկե, 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որտեղ հատկապես ակնհայտ է դառնում կառավարության կանխատեսելիության ներուժը: Մեր կարծիքով, այն բավականին թույլ է եղել, որովհետև այդ ծրագիրը մշակվել և ընդունվել է 2010 թվականին, սակայն 2011 թվականին դրված պահանջները, ըստ էության, չեն կատարվել: Մասնավորապես՝ 2011-2013թթ. ՄԺԾԾ փաստաթղթի էջ 305-ում գրված է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում մենք պետք է հաղթահարենք հետևյալ ցուցանիշները. համախառն ներքին արդյունքի մեջ այն պետք է ապահովի 42.5%-ը, արտահանման մեջ՝ 17.5%-ը, ընդ որում՝ ՓՄՁ ոլորտում բավականին լուրջ դրված էր համատարած վարկավորման փաթեթային ծրագիրը, որ պետությունը պետք է աներ (թվերը՝ կան), դա չի հաջողվել: Եվ, իհա՛րկե, ամենակարևորն այն է, որ նախատեսված էր երեք տարվա ընթացքում ստեղծել 50 000 նոր ՓՄՁ-ներ՝ 70 000 նոր աշխատատեղերով և 2011 թվականի համար պետք է ստեղծվեին 15 000 նոր ՓՄՁ-ներ՝ 21 000 նոր աշխատատեղերով: Սրանք, կարծես, թե իրականություն չեն դարձել, և սա բավական մտահոգիչ է: Անդրադառնալով մեկ այլ ոլորտի, նույն ՄԺԾԾ փաստաթղթից, ինչպիսին է Գյումրու տեխնոպարկը կամ տեխնոքաղաքը (ինչպես ընդունված է ասել), պետք է ասեմ, որ այստեղ էլ նախատեսված էր, որ տարեկան պետությունը 200 մլն դրամ պետք է ներդներ տարբեր ծրագրերի մեջ՝ այսպես կոչված «բիզնես գաղափարների» ակումուլյացիայի, մուլտիմեդիայի, ոսկերչության և այլ ոլորտների մասնագիտացված միջավայր ձևավորելու համար և նույնիսկ փայաբաժիններ գներ՝ ներդնելով յուրաքանչյուր ձեռնարկությունում մեջ 14-ական մլն դրամ, որպեսզի այդ ձեռնարկությունները կարողանային բիզնես-ինկուբատորի դեր խաղալ: Սա ևս, կարծես, թե չի կատարվել: Եվ այսպես կարելի է շարունակել: Խոսքս շարունակելով՝ պետք է ասեմ, որ պետական բյուջեի կատարողականում կան թվեր, որոնք մտահոգության տեղիք են տալիս: Օրինակ՝ գրված է բյուջեի կատարողականի 41-րդ էջում, որ գնումների իրավական համակարգը մեր հանրապետությունում, ընդունելով «Գնումների մասին» նոր օրենքը և նոր կանոնակարգը, ամենակատարյալն է և միջազգային մակարդակով որևէ խնդիր չի կարող առաջացնել: Եվ խնդրեմ, վերջին քաղաքական գնահատականներն այդ ոլորտի մասին ինչպիսինն են:
Եվ այսպիսի շատ խնդիրներ ու մտահոգություններ կան:
Կարևոր մտահոգություն է իրենից ներկայացնում այն, որ նաև 2011 թվականին ներդրումային ապրանքների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ 19.5%-ից իջել է մինչև 15.4%: Փաստորեն, 5%-ից ավելի նվազում ունենք ներդրումային բնույթի ապրանքների մեջ, որոնք հետագայում արտադրության մեջ են ներդրվում և, ընդհանուր առմամբ, այս տարին՝ 2012 թվականի առաջին 8-9 ամիսները ցույց են տալիս, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները մեզ մոտ կրճատվել են 59%-ով՝ 800 մլն դոլարից իջնելով մինչև 266 մլն դոլար:
Վերոնշյալ մտահոգությունները և հարցադրումները կարելի է անվերջ շարունակել, որը վկայում է այն մասին, որ կառավարության գործունեությունը 2011 թվականին, ինչու չէ նաև ներկայումս կարելի է գնահատել ուղղակի անարդյունավետ: