Վարդան Ղուկասյանը ժամանակից շուտ է հրաժարական տալու
Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն օրերս հանդիպեց ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի հետ: Խորհրդավոր հանդիպումից հետո շրջանառության մեջ դրվեցին խոսակցություններ, որ քննարկվել են ոչ թե առաջիկայում կայանալիք Գյումրու օրվա տոնակատարությանը վերաբերող հարցեր (ինչպես հավաստիացնում էին Ղուկասյանն ու Աբրահամյանը), այլ Վ.Ղուկասյանի` ժամանակից շուտ քաղաքապետի պաշտոնից հեռանալու հարցը: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը հաստատել է այդ տեղեկությունը, որ առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ. «Այո»,- հակիրճ պատասխանել է գործող քաղաքապետը:
«Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հրաժարականը, դա Ձե՞ր որոշումն է, թե այդպես պարտադրել են իշխանությունները» հարցի, նա պատասխանել է. «Այդ մասին հարցրեք համապատասխան մարդկանց»:
Այս օրերին նաեւ շատ է խոսվում այն մասին, որ քաղաքապետարանից գույքի տեղափոխում է կատարվում` հատկապես երեկոյան ժամերին, հավաստի՞ են արդյոք այս խոսակցությունները , ԳԱԼԱ-ի լրագրողի այս հարցին Վարդան Ղուկասյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Գույքի տեղափոխում ընդհանրապես չի կատարվում, ուրեմն մենք ինչ որ ժառանգեցինք՝ ունիտազ, լվացարան դրանցից բռնած չի եղել, բայց մենք էնպիսի մի հատ քաղաքապետարան ենք թողնում, որ հավանական է ՀՀ-ում նմանատիպը չկա, էդ մեկ, երկրորդ հերթին՝ կան մարդիկ, որ իրենց սեփականությունը բերել դրել են, դա կարող են տանել, իրենց անձնական գույքն է, բայց պետական գույքը ոչ ոք չի տանում, էղա՞վ»:
Ինչ վերաբերվում է որդու՝ Սպարտակ Ղուկասյանի՝ Հայաստանում գտնվելու մասին խոսակցություններին, Ղուկասյանը չի ցանկացել անդրադառնալ: