Աշխարհ

09.06.2009 18:12


ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Հարավային Օսիայի համար քաղաքական ընտրությունները անկախ պետություն դառնալու ճանապարհին կարևոր քայլ են»

ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Հարավային Օսիայի համար քաղաքական ընտրությունները անկախ պետություն դառնալու ճանապարհին կարևոր քայլ են»

-Հաշվի չառնելով ռազմական գործողություններով պայմանավորված դժվարությունները՝ Հարավային Օսիայի իշխանությունները քաղաքական կարևոր քայլ համարեցին քաղաքական ընտրություններին լավ պատրաստվելն ու ամեն ինչ արեցին,  որպեսզի  թերություններ չունենան  կամ իսպառ վերացնեն դրանք,- ԼՂՀ-ի հանրային հեռուստաեթերով ասել է  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդոլֆ Մարտիրոսյանը, որը մայիսի 31-ին դիտորդի կարգավիճակով մասնակցել էր Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրություններին։Նրա խոսքերով՝ ԼՂՀ պատվիրկությունը ոչ միայն Օսիայի իշխանությունների կողմից է հատուկ ջերմ ուշադրության արժանացել, այլև՝ հասարակ ժողովրդի։

-Պատահական չէ, որ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կակոյտին, առաջինն ընդունեց ԼՂՀ պատվիրակությանը,-ասել է  Ռուդոլֆ Մարտիրոայնը։ Նրա խոսքերով՝ Հարավային Օսիայի ղեկավարը ողջունելէ  իրենց մաղթել, որ ԼՂՀ-ի անկախությունը միջազգայնորեն շուտափույթ ճանաչվի։

- Հարավային Օսիայի համար քաղաքական ընտրությունները անկախ պետություն դառնալու ճանապարհին կարևոր քայլ են,-ասել է պատգամավորը։

Ռուդոլֆ Մարտիրոսյանը հայտնել է, որ իրենց պատվիրակությունը այցելել է նաև Հարավային Օսիայի շրջաններ։  

-Ես բավական տպավորություններ ստացա հարավօսեթական ժողովրդի բարքերի ավանդույթների մասին, որոնք շատ նման են մերինին,-ասել է պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը