Վարչապետի տաքսիները Հայաստան ժամանողներին «քցում են»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ բարձրացնելով հետևյալ խնդիրը.
«Այս գիշեր վերադարձա Հայաստան: Դեռ օդանավակայանի ներքին սահմանը չհատած, ինձ արդեն օդանավակայանի աշխատակիցները տաքսի էին առաջարկում: Խոսքը «AEROTAXI»-ների մասին է: Նստելավարձը 500 դրամ, 1 կմ` 300 դրամ: Գինը ասում են վերջում` փաստի առաջ են կանգնացնում: Հետո մինչ տարածքից դուրս գալը էլի էին տաքսի առաջարկում՝ դա «AEROTAXI»-ի տաքսու դալալներն են: Դրանք միակ տաքսիներն են, որ իրավունք ունեն օդանավակայանի տարածքում ուղևոր սպասարկել: Ինչ-որ մեկի մոնոպոլիան է: Քանի որ սեպտեմբերին, երբ էլի էի վերադառնում Հայաստան, այս իրավիճակի մասին գիտեի, իհարկե չնստեցի: Անցած անգամ մոտեցավ մի տարիքով մարդ և առաջարկեց 4000 դրամով հասցնել Կոմիտասի փողոց: Նստեցի, ամբողջ ընթացքում լաց էր լինում, ասում էր 4000-ից 1000–ը ոստիկանին պետք է տա, ստայանկայի վարձը պետք է տա, բենզին պետք է գնի: Էնքան լացեց, որ 5 000 տվեցի։ Հարցրեցի, թե ումն են այդ «AEROTAXI»-ների` ասաց, որ բոլորը ասում են, որ վարչապետինն է: Նույն բանն էր ասում, ինչ սեպտեմբերին մյուս գրդոնչի տաքսու վարորդը: Վարորդը պատմեց, որ հիմնականում «սարքում» են արտասահմանացիների գլխին, որոնք մի 2 օր Հայաստանում մնալուց ու տաքսու գներին ծանոթանալուց հետո, նոր են հասկանում, որ իրենց քցել են: Պարզ է, թե հետո ինչ տպավորություն են ունենալու Հայաստանի մասին, երբ իրենց քցում են նման պետականորեն կազմակերպված ձևով, ոստիկանների հսկողությամբ: Մեկ էլ «սարքում» են տեղացիներին գլխին, որոնք վերջում` փողը տալուց են իմանում, թե ինչ գնով են իրենց տեղ հասցնել: Հիմա հարցը հետևյալն է, վարչապետը պե՞տք է պայքարի ատկատների դեմ: Երկրորդ հռետորական հարցը` ինչքան մանր պետք է լինել, որ իջնել արդեն տաքսիների միջոցով մարդկանց քցելու աստիճանի, այն էլ Հայաստան առաջին անգամ ոտք դնողների առաջին քայլի հաշվին, երբ ստեղծվում է առաջին տպավորությունը: Պարզ է, չէ, թե ինչու են սիրիահայերը նախընտրում Հալեպում մնալ, քան գալ Երևան։ Հատկապես երբ օդանավակայանի աշխատակիցներն են արդեն տաքսու դալալի դեր կատարում: Հարց երրորդ` այս իշխանություններին «արևմտամետ» ասողները գետինը չե՞ն մտնում` նման դիշովկեքը արևմտյան արժեքների հետ ի՞նչ կապ ունեն»: