ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Վանաձորում համատարած խուզարկությունների վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն՝ 2012 թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին համատարած խուզարկություններ են իրականացվել Վանաձոր քաղաքի բնակիչների բնակարաններում:
Բնակիչների մեծ մասը, խուսափելով հնարավոր հետապնդումներից, վախենում է բարձրաձայնել այդ փաստերի մասին: Քաղաքացիներից միայն Վանաձոր քաղաքի ավագանու անդամ Արմեն Այվազյանն է բարձրաձայնել փաստի մասին:
Հերթական անգամ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, խորամուխ չլինելով խուզարկությունների վերաբերյալ միջորդությունների հիմնավորվածությանը, հաստատելով դրանք, նպաստում է ոստիկանության կողմից քրեական գործով առնչություն չունեցող քաղաքացիների բնակարանները խուզարկելուն:
Հերթական անգամ ոստիկանությունը կիրառում է «խուզարկություն օպերացիան» իր տեսակետից «անբարեհույս» քաղաքացիներին հետապնդելու, վախեցնելու, ահաբեկելու նպատակով: Ե’վ դատարանի, և’ ոստիկանության կողմից նման գործելաոճը չեն կարող նպաստել իրենց նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը: Ավելին՝ հանգեցնում են իրավական համակարգի արժեզրկմանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով համատարած խուզարկությունների կիրառումը, պահանջում է ՀՀ գլխավոր դատախազությունից քննության առարկա դարձնել այս հարցը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ