Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Սիրիայի տարածք մտնելու վերաբերյալ կառավարության ներկայացրած փաստաթուղթը
Թուրքիայի խորհրդարանը, ձայների 320 կողմ, 129 դեմ հարաբերակցությամբ, հաստատել է Սիրիայի կողմից Թուրքիայի սահմանին հետագա հարձակումների դեպքում Սիրիայի տարածք մտնելու և ռազմական հարված հասցնելու վերաբերյալ կառավարության այսօր ներկայացրած փաստաթուղթը։
Այսպիսով Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը մեկ տարի ժամկետով լիազորություն է տալիս Թուրքիայի զինված ուժերն անհրաժեշտության դեպքում արտերկիր գործուղելու համար։

Նիստն անցկացվել է դռնփակ։