Գյումրին «տեխնոքաղաք» դարձնելու գաղափարն այսօր կրկին հանրապետության երկրորդ քաղաք էր բերել ՀՀ կառավարության պատվիրկությանը՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հավաստմամբ՝ ծրագրի իրականացումն այնքան մոտ է, որ պատվիրկությունն այսօր Գյումրիում է՝ ընտրություն կատարելու, թե հատկապես ո՞ր կառույցներն են ընտրվելու որպես տեխնոզոնաներ: Իսկ թե որտեղի՞ց է կառավարությունը ճգնաժամի պայմաններում ֆինանսավորում ապահովելու «տեխնոքաղաքի» կառուցման համար, էկոնոմիկայի նախարարը չցանկացավ գաղտանազերծել.«Ֆինանսական աղբյուրները դեռ գաղտնի են, բայց ես կարծում եմ, որ կարևորը գաղափարի շուրջ համաձայնության գալն է։Դրանից հետո ֆինանսներ կգտնվեն»,- նշել է Ներսես Երիցյանը:
Գյումրին՝ «տեխնոքաղաք»
Գյումրին «տեխնոքաղաք» դարձնելու գաղափարն այսօր կրկին հանրապետության երկրորդ քաղաք էր բերել ՀՀ կառավարության պատվիրկությանը՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հավաստմամբ՝ ծրագրի իրականացումն այնքան մոտ է, որ պատվիրկությունն այսօր Գյումրիում է՝ ընտրություն կատարելու, թե հատկապես ո՞ր կառույցներն են ընտրվելու որպես տեխնոզոնաներ: Իսկ թե որտեղի՞ց է կառավարությունը ճգնաժամի պայմաններում ֆինանսավորում ապահովելու «տեխնոքաղաքի» կառուցման համար, էկոնոմիկայի նախարարը չցանկացավ գաղտանազերծել. «Ֆինանսական աղբյուրները դեռ գաղտնի են, բայց ես կարծում եմ, որ կարևորը գաղափարի շուրջ համաձայնության գալն է։ Դրանից հետո ֆինանսներ կգտնվեն»,- նշել է Ներսես Երիցյանը: