Լրահոս

04.10.2012 15:54


Զենք-զինամթերքը կամովին հանձնած քաղաքացիներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

Զենք-զինամթերքը կամովին հանձնած քաղաքացիներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

Հոկտեմբերի 3-ին` ժամը 12:10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ինքը զենք և զինամթերք է թողնում Ա. Մանուկյան փողոցում գտնվող ակումբի մոտ՝ մեծ ծառի տակ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափ 5 փամփուշտ, «ԱԿ-74» ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 2 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

                                                                                                   ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապօրինի ձեռք բերած զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ուստի ամեն տեսակ փորձանքներից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Այս խորագրի վերջին նյութերը