Լրահոս

04.10.2012 15:35


Ո՞ւմ է ապահովագրում Արմավիրի մարզպետը

Ո՞ւմ է ապահովագրում Արմավիրի մարզպետը

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հաշվի չառնելով, որ դեռ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում քննվող 26.09.2012թվականի Արմավիրի «Կարմիր Կամուրջ» ռեստորանային համալիրում ծեծկռտուքի հետագայում Արմավիրի մարզային ինչ-ինչ կառույցների կողմից կրակոցներ դարձած նախահարձակ-տուժող, ռեստորանային համալիրի սեփականատեր Միսակ Տեր-Պողոսյանին (ավել ինֆորմացիա դեպքի մասին չի հրապարակվում նախաքննությանը չխոչընդոտելու նպատակով) դարձնում է ՀՀԿ անդամ և նշանակում Արմավիր քաղաքի կուսակցական գծով պատասխանատուի տեղակալ: Հիշեցնեմ, որ 26.09.2012 թվականին ծեծկռտուքը եղել էր «Կարմիր Կամուրջ» ռեստորանային համալիրի սեփականատեր Միսակ Տեր-Պողոսյանի և 2011 թվականի մարտի 20-ի Արմավիրի քաղաքապետի թեկնածու` 6250 քվեի առժանացած Սևակ Մինասյանի միջև: Իմ լրագրողական հետախուզության արդյունքում պարզեցի, որ Միսակ Տեր-Պողոսյանին պատկանող «Միլաքս Գրուպ»ՍՊԸ-ին է պատկանում Արմավիրի մարզի բոլոր այն տենդերային «մրցութային» մենաշնորհը, որի մասին կառավաարության ՀՀ նախագահի հրավիրած նիստի ժամանակ շատ խիստ զգուշացվեցին այն կառույցների ղեկավարները ովքեր մրցույթը վերածել էին ընկեր-բարեկամ մենաշնորհային նվիրատվությունների: Նախագահը ասաց, որ անթույլատրելի է մրցութային դաշտում մենաշնորհային դիրք ձեռք բերելը` պետական չինովնիկների միջամտությամբ և մասնակցությամբ: Իսկ Արմավիրի մարզում այդ հրահանգը հաշվի չառնելով և նախագահականի տեսադաշտից դուրս մնալու պատճառով իրականացվում են բարեկամ-ընկեր մենաշնորհի նվերները: Եվ այստեղ պարզ է դառնում, որ մարզպետի ընկեր և մարզի շինարարական տենդերամենաշնորհային պատվերների իրականացնող «Միլաքս Գրուպ» ՍՊԸ սեփականատեր` ծեծկռտուքի նախահարձակ-տուժող Միսակ Տեր-Պողոսյանը կարիք ունի ապահովագրվելու և դա արվում է նրան կուսակցականացնելով, ինչը հայտնի չէ կուսակցության վերին շերտերում տեղիակ ե՞ն, թե ոչ: Ի՞նչ է թաքնված մարզպետի քայլի ետևում: Հիշեցնեմ, որ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական վարչության պետը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եղբորորդին է Վարուժան Ղահրամանյանը: Ինչը ենթադրում է, որ Միսակ Տեր-Պողոսյանը մարզում ապահովագրված է` թե ուժային, և թե մարզային ու քաղաքային կառույցների կողմից:

Արմինե Սաֆարյան

http://www.mamul.am/am/post/1449

Այս խորագրի վերջին նյութերը