Լրահոս

04.10.2012 22:09


Օփրա Ուինֆրին` շոու-բիզնեսի ամենահարուստ կինը

Օփրա Ուինֆրին` շոու-բիզնեսի ամենահարուստ կինը

«Forbs» ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրով  հայտնի մարդկանց ցուցակը: Այս անգամ ամսագրի ուշադրության կենտրոնում էին հոլիվուդյան աստղերի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հերթական անգամ առաջին տեղը զբաղեցրել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, ով, չնայած OWN հեռուստաալիքի դժվարություններին, կարողացել է վաստակել 165 միլիոն դոլար:  Երկրորդ տեղը զբաղեցրել է Բրիթնի Սփիրսը, ով երկար դադարից հետո իր հայտնի  վերջին համերգային շրջագայության և «Femme Fatale» պլատինե ձայնասկավառակի շնորհիվ կարողացել է վաստակել 58 միլիոն դոլար:  Երրորդ տեղում է հայտնի քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ում հաջողվել է վաստակել 57 միլիոն դոլար: Չորրոդ տեղը գրավել է հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներիսը, ում անունը վերջերս հայտնվել է Հոլիվուդյան  Փառքի պուրակում, և ով վաստակել է 53 միլիոն դոլար:  5-րդ և 6-րդ տեղերում հայտնվել են երգչուհիներ Ռիհանան՝ 53 միլիոն դոլարով, և Լեդի Գագան՝ 52 միլիոնով: 

Այս խորագրի վերջին նյութերը