Լրահոս

04.10.2012 14:54


Ռոբերտ Պատիսոնը` ամենասեքսուալ տղամարդ

Ռոբերտ Պատիսոնը` ամենասեքսուալ տղամարդ

Ըստ հանրահայտ «Գլամուր» ամսագրի հարցման արդյունքների` աշխարհի ամենասեքսուալ տղամարդը ճանաչվել  է «Մթնշաղ» ֆիլմի 26-ամյա աստղ Ռոբերտ Պատիսոնը, ով կարողացել է «50 ամենասեքսուալ տղամարդկանց» ցուցակում շրջանցել նույնիսկ այնպիսի հեղինակությունների, ինպիսիք են Ջոնի Դեփը, Տոմ Հիդլսփոնը, Ռոբերտ Դաունին, Մայքլ Ֆասբենդերը, Փոլ Ուեսլին և այլն: «Սան» թերթը գրում է, որ «Գլամուր»-ի ընթերցողների որոշման վրա կարող էր ազդել Ռոբերտ Պատիսոնի և Քրիստին Ստյուարտի հարաբերությունների հարթումը այն բանից հետո, երբ Ռոբերտը իմացել է, որ իր ընկերուհին իրեն դավաճանել է ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ: Սակայն Պատիսոնը ներել է ընկերուհուն, և զույգը կրկին միասին է:  

Այս խորագրի վերջին նյութերը