Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պարգևատրել է հանրահայտ երգչուհի Քրիստինա Ագիլերային, ում բարեգործական աշխատանքը բարձր է գնահատվել ԱՄՆ- ի իշխանության կողմից: Ջորջ ՄակԳովերնի մրցանակը Ագիլերան ստացել է աշխարհում քաղցի դեմ պայքարելու համար: Քրիստինան «World Food Programm»-ի դեսպանն է, ով այդ ծրագրի շրջանակներում օգնում է կարիքավորներին։ Պարգևատրման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընդգծել է, որ Ագիլերան ներգրավված է շատ կարևոր գործում, թեև կարող էր զբաղվել միայն իր երաժշտական կարիերայով:
Հիլարի Քլինթոնը պարգևատրել է Քրիստինա Ագիլերային