Լրահոս

04.10.2012 20:34


Լույս է տեսել «Բեգիան և հայերը» գրքի երկրորդ մասը

Լույս է տեսել  «Բեգիան և հայերը» գրքի երկրորդ մասը

Լույս է տեսել Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր, Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության նախագահ Գեւորգ Մինասյանի «Բեգիան եւ հայերը» / 212 էջ, Երեւան, 2012 / գրքի երկրորդ մասը: Գրքում խոսվում է 1915-ից հետո Բելգիայում հաստատված գործարար ու ճանաչված հայերի, հայերին անշահախնդրորեն օժանդակած պաշտոնյա եւ հասարակ բելգիացիների, հայագետների, համալսարանների ու համալսարանականների, հայկական կազմակերպությունների, դպրոցների, լրատվամիջոցների, հուշարձանների, արխիվային նյութերի, հայանպաստ գործունեություն տանող, հային համեստորեն ծառայող անհատների եւ այլ բաների մասին, որոնք վերաբերվում են «հին» ու «նոր», քաղաքացիություն ստացած եւ դեռ չստացած, բազմաշերտ ու բազմատեսք հայերին: Առաջին անգամ փորձ է արվել վիճակագրական տվյալներ բերել Բելգիայում ապրող հայերի քանակի մասին:                                                                                                     1937-ից հետո առաջին անգամ ամփոփ ներկայացվում է բելգիահայերին վերաբերվող բազմաբովանդակ ու համապարփակ տեղեկատվություն:                            

«Նուարդ» միության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը