Լրահոս

04.10.2012 13:28


Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը բացելու է Միխայիլ Սահակաշվիլին

Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը բացելու է Միխայիլ Սահակաշվիլին

«Georgia Online»-ը տեղեկացնում է, որ Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը բացելու է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ինչը նախատեսված է նոր կանոնադրության 120-րդ հոդվածով։

Նիստը բացելուց հետո, Վրաստանի նախագահը խոսքը փոխանցելու է խորհրդարանի ամենատարեց պատգամավորին, ով խորհրդարանի նիստը կվարի մինչև խորհրդարանի խոսնակի ընտրվելը: 

Խորհրդարանի ողջ կազմի նվազագույնը 2/3-ի լիազորությունների ճանաչումից հետո պատգամավորները երդում կտան: Առաջին նիստում քննարկվելու են խորհրդարանի խոսնակի ու նրա տեղակալների ընտրության հարցը, խորհրդարանական հանձնաժողովների ստեղծման ու նրանց ներկայացուցիչների ընտրման հարցերը:

Այս խորագրի վերջին նյութերը