Լրահոս

04.10.2012 13:27


Էրդողանի խորհրդական. «Մենք Սիրիայի հետ պատերազմել չենք ուզում, բայց…»

Էրդողանի խորհրդական. «Մենք Սիրիայի հետ պատերազմել  չենք ուզում, բայց…»

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընն այսօր «Թվիթերի» իր էջում անդրադարձել է թուրք-սիրիական վերջին զարգացումներին.

«Թուրքիան չի ցանկանում պատերազմել Սիրիայի դեմ: Սակայն նա ունակ է պաշտպանել իր սահմանները և պատասխան տալ ագրեսիային, երբ առաջանում է դրա կարիքը: Բնականաբար, պատերազմը կարելի է կանխել: Թուրքիան շարունակելու է հանդես գալ քաղաքական և դիվանագիտական նախաձեռնություններով»:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի խորհրդարանը քննարկում է անդրսահմանային գործաղություններ անցկացնելու մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին նախագիծը: Վերջինիս ընդունվելու դեպքում Թուրքիայի կառավարությունը հնարավորություն կստանա ռազմական գործողություններ վարել, այդ թվում՝ Սիրիայի տարածքում:

Թուրք–սիրիական հարաբերությունների ճգնժամը խորացման նոր բեկում ստացավ այն բանցի հետո, երբ նախօրեին Սիրիայից Թուրքիա արձակված արկը մի քանի թուրքի կյանք խլեց։

Այս խորագրի վերջին նյութերը