Սերժ Սարգսյանին անվստահություն չեն հայտնի, Դալլաքյանին էլ դատի չեն տա
ՀՀԿ–ական, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ ՎիկտորԴալլաքյանը հայտարարել էր, որ ՍերժՍարգսյանը թոշակառուների փողերով ՄոնտեԿառլոյիկազինոյում 50 000 դոլար կոն է դնում։ Այս տեսանյութը տևական ժամանակ է, ինչ համացանցում տարածված է: Այդ մասին գրվել է նաև մամուլում։
«7օր»–ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է՝ եթե Վիկտոր Դալլաքյանի ասածների հիման վրա գլխավոր դատախազը խորհուրդ տա պատգամավորներին իմպիչմենթի ենթարկել (անվստահություն հայտնել) Սերժ Սարգսյանին, իրենք կողմ կքվեարկե՞ն այնպես, ինչպես Օսկանյանի պարագայում։
–Խոսքը տհասություններին կամ բռնազբոսիկ բաներին չի վերաբերում։ Յուրաքանչյուր հանցանք ապացուցելի պետք է լինի, հանգամանքներ պետք է լինեն,–պատասխանել է Գ. Սահակյանը՝ միաժամանակ չհամաձայնելով, որ այդ հայտարարությունն արդեն ինքնին կարող է քրեական գործ հարուցելու առիթ լինել,–որովհետև դա հռետորական հայտարարություն է։
–Ձեր ասածից ստացվեց, որ Դալլաքյանը տհաս հայտարարություններ է արել։
Մեր այս դիտարկմանն էլ նա այսպես է արձագանքել.
–Ոչ թե Դալլաքյանն է տհաս հայտարարություններ արել, այլ ես ուղղվածությունն եմ տեսնում նախագահի նկատմամբ։ Այդ գաղափարն եմ համարում տհաս, որ այսօր նորից արծարծվում է։ Այդպես որ լինի, ամեն օր մի քանի անգամ ընդդիմադիր գործիչներին պիտի դատի տանք։ Քաղաքական գործիչների հռետորական հայտարարությունները, ըստ էության, մեկնություններ չունեն։ Ընդամենը հասարակական տեղաշարժերին են վերաբերում։ Եթե էդպես լինի, ընդդիմադիր բոլոր հայտարարությունները պիտի դատապարտել, որը կարծում եմ՝ ճիշտ չէ։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը իմաստ չի տեսնում նաև Վիկտոր Դալլաքյանին զրպարտության համար դատի տալու մեջ։
–Որևէ մեկը եթե պատրաստվում է դատի տալ, տվե՛ք՝ կտեսնենք։ Մենք չենք պատրաստվում, որովհետև պատգամավորի հայտարարությունները հռետորիկա են, այսինքն՝ խոսքի ազատության շրջանակում են գտնվում,–նշել է Գ. Սահակյանը։
Սերժ Սարգսյանին անվստահություն չեն հայտնի, Դալլաքյանին էլ դատի չեն տա
ՀՀԿ–ական, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը թոշակառուների փողերով ՄոնտեԿառլոյի կազինոյում 50 000 դոլար կոն է դնում։ Այս տեսանյութը տևական ժամանակ է, ինչ համացանցում տարածված է: Այդ մասին գրվել է նաև մամուլում։

7or.am