Ա. Իսկանդարյան. «Գագիկ Ծառուկյանի թիմը կարող է միավորել ընդդիմության հատվածը ու լուրջ ձայներ ստանալ ընտրություններում»
Վարդան Օսկանյանի դեմ հարուցած քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է գալիք նախագահական ընտրություններում Օսկանյանի հավանական թեկնածության հետ։ Այսպիսի կարծիք է հայտնել այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հրավիրված մամլո ասուլիսին։
Ըստ բանախոսի՝ Օսկանյանի դեմ գործողություններն ուղղված են առաջին հերթին ԲՀԿ–ի ու կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի «ձեռքերը ոլորելուն» և նպատակ ունեն կոտրել «Բարգավաճ Հայաստանի» ձեռք բերած քաղաքական պահվածքը։
–Խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ նմանատիպ փորձեր արվեցին, բայց Ծառուկյանին չհաջողվեց կոտրել: Կհաջողվի՞ այս անգամ՝ չգիտեմ, որովհետև ԲՀԿ-ն ճնշումներին դիմադրում է, բայց ի՞նչ կլինի և ինչպե՞ս ԲՀԿ-ականներն իրենց կպահեն, այսինքն` կհասնե՞նք լուրջ մրցակցության, ցույց կտա ժամանակը,–ասել է Իսկանդարյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք սա շոու չէ՞, քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ խոսքն իսկական մրցակցության մասին է, և պետք չէ այս հարցում թյուր կարծիք ձևավորել.
–Իշխանությունները բավական ջղաձիգ են ընդունում այն փաստը, որ ԲՀԿ-ն կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, որովհետև Ծառուկյանի թիմը կարող է միավորել ընդդիմության հատվածը ու լուրջ ձայներ ստանալ ընտրություններում։
Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է նաև, որ ԱԺ–ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկումը գրեթե առաջին անգամ Հայաստանում հանգեցրեց այն իրավիճակին, որ ողջ ընդդիմությունը միանման գործեց: Ըստ փորձագետի՝ մի կողմից դա չի նշանակում, որ ընդդիմությունը համախմբվեց «Բարգավաճ Հայաստանի» շուրջը, սակայն մյուս կողմից ցույց տվեց, որ ընդդիմությունը կարող է միասնական լինել:

7or.am