Համացանցը շարունակվում է ողողվել ՀՀԿ ղեկավարի ղումար խաղալու մասին տեսահոլովակով /Հ.Գ./, սակայն վերջինիս թիմակիցներից որևէ մեկը փորձ էլ չի անում այդ մասին խոսել, առնվազն, պաշտպանելու համար իրենց առաջնորդի պատիվը:
Լռում է նաև ինքը՝ ՀՀԿ ղեկավարը, հավանաբար, չհասկանալով անգամ, որ խոսքը ոչ թե իր կամ ՀՀԿ արժանապատվության մասին է, այլ՝ պետության գլխի:
Ավելին, բարձր պաշտոոն տալով, մի կողմից, փորձել են լռեցնել հերթական պաշտոնատենչ «ընդդիմադրին», մյուս կողմից, լռելայն հաստատել են, որ ՀՀԿ առաջնորդը ժողովրդի հաշվին ղումար է խաղում:
Սակայն, ո՞վ կարող է դրան հավատալ:
Ինչևէ, հասկանալի պատճառներով, ՀՀԿական արժանապատվությունը չի կարող հայաստանցուս օրինակ ծառայել և սույնով դիմում ենք Գլխավոր դատախազին՝ պետության գլխի կողմից ժողովրդի հաշվին ղումար խաղալու տեղեկատվության փաստով քրեական գործ հարուցելու, այդ թվում, ենթադրյալ զրպարտչին պատասխանատվության կանչելու մասին:
Հասկանալով նաև, սույն հարցում «էշի ականջում քնած» գլխավոր դատախազի որակն, այնուամենայնիվ նման նախաձեռնություն ենք իրականացնում, ակնկալելով, որ գոնե կտեղաշարժվի ՀՀԿ առաջնորդի տղամարդկային արժանապատվությունը...
ՀՀԿ-ական արժանապատվության մասին

Չնայած, կարծես դա էլ է արդեն անհույս:
Ռուբեն Թորոսյան