Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին բռնել են կաշառք վերցնելիս
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 3-ին Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի և ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանը 1100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում բռնվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ավելի վաղ ՀՀ մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել, որ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված՝ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար։
Սամվել Մնացականյանը Վանաձորի Նաիրի փողոցում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 300 քմ հողատարածքը տվյալ քաղաքացուհուն սեփականաշնորհելու համար պահանջել էր 800 դոլար կաշառք: