Տնտեսական

04.10.2012 12:08


«Արմավիան» կոչ է անում դադարեցնել իր դեմ «կոմպրոմատներ» գտնելու գործողությունները

«Արմավիան» կոչ է անում դադարեցնել իր դեմ «կոմպրոմատներ» գտնելու գործողությունները

«Արմավիա» ավիաընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել` որոշ ԶԼՄ-ների կոչ անելով զգույշ լինել «ինքնատիպ» վերնագրեր ու հոդվածներ գրելիս, որոնք ավելի շատ նման են «Արմավիայի» դեմ ուղղված «հակահայկական հռետորաբանության»: Արմավիա ավիաընկերությունը այդ ԶԼՄ-ներին հորդորում է չմոռանալ, որ «Արմավիան» հայկական ընկերություն է, որը իրականացնում է արտաքին աշխարհի հետ Հայաստանին «կապող օղակի» գործառույթը. «Պարբերաբար հրապարակվող ապատեղեկատվությունն ու չճշտված փաստերը բացասական են անդրառնում ավիաընկերության աշխատանքի վրա»:

«Արմավիան» այդ ԶԼՄ-ներին խնդրում է դադարեցնել ընկերության դեմ «կոմպրոմատներ» գտնելու գործողությունները. «Միևնույն ժամանակ հարգանքի են արժանի այն ԶԼՄ-ները, որոնք օբյեկտիվ ու անկողմնակալ ձևով արտացոլում են իրերի դրվածքը: Օգտակար կլիներ, եթե իրեն հարգող ամեն լրագրող իր նյութը պատրաստելուց առաջ իրեն հարց տար` իսկ արդյոք այսպես էթնիկապես ճի՞շտ է»:

Այս խորագրի վերջին նյութերը