Թուրքիայի փոխվարչապետ. «Մեր համբերության բաժակը լցվել է»
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը մեկնաբանել է Սիրիայի տարածքից արձակված արկից Թուրքիայի տարածքում տեղի ունեցած պայթյունը, ինչի հետևանքով 5 մարդ էր զոհվել.
«Դա հեռու գնացող և լուրջ իրադարձություն է: Այն լցրեց մեր համբերության բաժակը: Մեր տարածքի վրա հարձակում են գործել և սպանել են մեր քաղաքացիներին: Սա անպայմանորեն պետք է արժանանա միջազգային արձագանքի: Սիրիայի իշխանությունները սերտորեն համագործակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ: PKK-ին աջակցելով՝ Սիրիան նպատակամղված քաղաքականություն է վարում Թուրքիայի դեմ»: