Լրահոս

04.10.2012 11:29


Վարորդը ներկայացել և խոստովանել է

Վարորդը ներկայացել և խոստովանել է

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10։50-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ոտքի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել տարեց մի տղամարդ՝ բժիշկներին հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց շենքի բակում վայր ընկնելու հետևանքով: 
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։30-ին, Ռուբինյանց փողոցի թիվ 4 շենքի մոտ տղամարդուն, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 1958թ. ծնված Գագիկ Հ.-ն, որը նույն օրը՝ ժամը 17։30-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը