Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի խմելու ջրի համակարգի վերակառուցումը: Ըստ Հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ ֆինանսավորումն իրականացնում են Հիմնադրամի Ֆրանսիայի, Արգենտինայի տեղական մարմիններն ու ԼՂՀ կառավարությունը: Նշվում է, որ փողոցներում արդեն տեղադրվել են մայր գծի խողովակները, որի ենթաճյուղերով ջուրը կհասնի համայնքի 120 տնտեսություններին: Նորակառույց ՕԿՋ-ի և հիմնանորոգված ֆիլտրային կառույցների պայմաններում ոչ միայն կկարգավորվի ջրի մատակարարումը, այլև կբարելավվի մատակարարվող ջրի որակը:
Քարվաճառում վերակառուցում է խմելու ջրի համակարգը
Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի խմելու ջրի համակարգի վերակառուցումը: Ըստ Հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ ֆինանսավորումն իրականացնում են Հիմնադրամի Ֆրանսիայի, Արգենտինայի տեղական մարմիններն ու ԼՂՀ կառավարությունը:
Նշվում է, որ փողոցներում արդեն տեղադրվել են մայր գծի խողովակները, որի ենթաճյուղերով ջուրը կհասնի համայնքի 120 տնտեսություններին: Նորակառույց ՕԿՋ-ի և հիմնանորոգված ֆիլտրային կառույցների պայմաններում ոչ միայն կկարգավորվի ջրի մատակարարումը, այլև կբարելավվի մատակարարվող ջրի որակը: