Թուրքիայի խնդրանքով ՆԱՏՕ–ի խորհուրդը հանդիպում է հրավիրել
Բրյուսելում ՆԱՏՕ–ի խորհուրդը, Թուրքիայի նախաձեռնությամբ, հանդիպում է հրավիրել՝ քննարկելու թուրք–սիրիական սահմանին ստեղծված իրավիճակը։
ՆԱՏՕ–ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն են հայտնել լարվածության խորացման կապակցությամբ։ Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի տարածքի սահմանային հատվածից Թուրքիա հասած արկի պայթյունից ավելի քան 5 թուրք էր զոհվել։ Ի պատասխան՝ Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին է դիմել Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության համար։
Թուրքիայի խնդրանքով ՆԱՏՕ–ի խորհուրդը հանդիպում է հրավիրել
Բրյուսելում ՆԱՏՕ–ի խորհուրդը, Թուրքիայի նախաձեռնությամբ, հանդիպում է հրավիրել՝ քննարկելու թուրք–սիրիական սահմանին ստեղծված իրավիճակը։
ՆԱՏՕ–ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն են հայտնել լարվածության խորացման կապակցությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի տարածքի սահմանային հատվածից Թուրքիա հասած արկի պայթյունից ավելի քան 5 թուրք էր զոհվել։ Ի պատասխան՝ Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին է դիմել Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության համար։